211652_close_icon

Թմրամիջոց են օգտագործել և թունավորվել

views-count1129 դիտում article-date 16:28 02-06-2015
Մայիսի 25-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1978 թ. ծնված Գարուշ Ե.-ն և 1987 թ. ծնված Արմեն Խ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում էին անգիտակից վիճակում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գարուշ Ե.-ն և Արմեն Խ.-ն թունավորվել են Շահումյան գյուղի մոտակայքում ոմն Հենզելի կողմից թմրամիջոց հյուրասիրելու և այն օգտագործելու հետևանքով: Ձեռնարկվում են միջոցառումներ Հենզելի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր