Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ «Ուրալ» է շրջվել, որի մեջ 19 զինծառայող է եղել
Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 1-ին, շրջվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ 19 զինծառայող է եղել:
Բարեբախտաբար զինծառայողները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նրանք տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ: Երկուսի վիճակը բավարար է, իսկ մյուսներն ամբուլատոր բուժօգնության անհրաժեշտություն են ունեցել:
Առաջիկայում դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի: