211652_close_icon
views-count3306 դիտում article-date 15:51 26-05-2015

Քեթի գյուղի բնակիչները եւ ոստիկանները 3 օր է՝ փնտրում են առեղծվածային պայմաններում անհետացած, մասնագիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննեսին

Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնսգիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանը երեք օր առաջ տանից դուրս է եկել եւ մինչ օրս չի վերադարձել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը: Համագյուղացիները զարմացած են, որովհետեւ նա ապրելու հետ խնդիր չի ունեցել եւ ոչ էլ պարտքեր: Շատ հարգված եւ կիրթ ընտանիք ունի: «Երկու անչափահաս՝ երրորդ եւ ութերորդ դասարանի տղաներ ունի: Կինը դպրոցում մանկավարժ է: Հոր, կնոջ եւ երեխաերի հետ է ապրում: Մայրն անցյալ տարի է մահացել: Բոլորս զարմացած ենք, որովհետեւ մինչեւ այդ նման քայլի Հովհաննեսը չէր դիմել: Համագյուղացիներով եւ ոստիկաններով հիմա նրան ենք փնտրում, բայց դեռ ոչ մի նորություն»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորե-նացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։ Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ սև: Հագին եղել է սև սվիտեր, սպորտային սև տաբատ՝ սպիտակ գծերով, դարչնագույն կոշիկներ։ Հովհաննես Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 0312-5-85-54, 3-18-61, 3-18-23, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Նմանատիպ նյութեր