Նեթանյահուն պաղեստինյան կողմին կոչ է արել վերսկսել բանակցությունները
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է Պաղեստին պետության ստեղծման իր հակվածության մասին և պաղեստինյան կողմին կոչ է արել վերսկսել բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո նա լրագրողներին ասել է, որ երկարատև խաղաղության հասնելու միակ ուղին երկու պետություն և երկու ժողովուրդ կոնցեպցիայի իրագործումն է՝ ապառազմականացված Պաղեստին պետության, որը կճանաչի Իսրայելի հրեական պետությունը:
«Իմ կարծիքով՝ առաջխաղացման միակ ուղին ուղիղ բանակցություններն են: Դժբախտաբար, Պաղեստինի իշխանությունները դուրս են եկել բանակցային գործընթացից»,-ասել է նա: