Նեթանյահուն աշխարհին կոչ է արել մեկուսացնել պաղեստինյան կառավարությանը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր միջազգային հանրությանը դիմել է Պաղեստինի կառավարությունը մեկուսացնելու կոչով, որը ձևավորվում է իշխող ՖԱԹՀ շարժման և Համս խմբավորման անդամներից բաղկացած իսլամիստ-ընդդիմադիրների միջև խաղաղ բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության վրա:
Սպասվում է, որ «ազգային համաձայնության կաբինետը» երկուշաբթի՝ հունիսի 2-ին, երդում կտա: Կաբինետն օգտվում է Ֆաթհի և Համասի հովանավորությունից:
«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը չշտապել պաղեստինյան կառավարությունը ճանաչելու հարցում, որի կազմի մեջ է Համասը և որի հենարանն է Համասը, որն էլ ձգտում է ոչնչացնել Իսրայելը»,-ասյօրվա կառավարության նիստում ասել է Նեթանյահուն: