211652_close_icon

Դրամապանակի գողերին հայտնաբերեցին

views-count1019 դիտում article-date 13:52 01-06-2015
Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ թիվ 205 երթուղայինում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 27/1 տան մոտից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Արթուր Տ.-ն և 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ն: Նրանք խոստովանել են կատարածը: Գողոնը մասամբ առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր