29098 դիտում
16:30 31-05-2015
Առեղծվածային դեպք Գյումրիում. Volkswagen Vento-ի մեջ հայտնաբերվել է հրազենից մահացած 28-ամյա երիտասարդի դի, իսկ կողքին` Մակարով տեսակի ատրճանակ
Այսօր` մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 2/1 շենքի հետնամասում կառուցված ավտոտնակների մոտ ավտոմեքենա է կայանված, որի մեջ կա տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու տեղի ոստիկանության փորձաքրեագետները:
Ոստիկաններն ու քննիչները նշված տարածքում հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 27 ՕՍ 618 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ էլ Գյումրի քաղաքի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի դին` հրազենային վնասվածքով: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև Մակարով տեսակի ատրճանակ:
Ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածն ինքնասպանություն է և դա հերքելու կամ հաստատելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, հետքաբանական, ձգաբանական, մատնադրոշմային:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Տնակ 144 հասցեի բնակիչ 31-ամյա Մովսես Հարությունյանի անվամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15568 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35819 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց