Պակիստանում զինյալներն առեւանգել եւ սպանել են 25 մարդու
Պակիստանի Բելուջիստան նահանգում ավտոբուսներից 25 մարդու առեւանգած զինյալները սպանել են նրանցից 20-ին: Մնացած հինգ պատանդներին զինյալները բաց են թողել:
Երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Ավելի վաղ, Կարաչիում զինյալները կրակ էին բացել մեկ այլ ավտոբուսի վրա, ինչի հետեւանքով մահացել էր 47 մարդ: