211652_close_icon
views-count31881 դիտում article-date 10:39 31-05-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները նաև 8 միլիոնանոց համարանիշնի թանկարժեք երկաթյա նժույգը տեղափոխեցին «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes GL 550 մակնիշի 33 MM 333 համարանիշի և Lexus GХ մակնիշի 84 ОА 888 համարանիշի ավտոմեքենաները, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: «Գայի պլաշչադկա» է տեղափոխվել նաև BMW մակնիշի 99 NN 996 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը և ցանկացած օրինախախտ վարորդ՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և նրանց վարած տրանսպորտային միջոցից ու էժան ու թանկ համարանիշներից, խախտումներ կատարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ՝ տրասնպորտային միջոցը տեղափոխվելու է «պլաշչադկա»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր