Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարած «Ազգային շարժման աջակցության միություն» կուսակցությունը նոր անուն է ստացել: Այժմ պահպանողականների բլոկը կոչվում է «Հանրապետականներ»:
Քվեարկությանը մասնակցել են կուսակցության 213 հազար անդամներ, որոնց 83.28%-ը կողմ է արտահայտվել անվանումը փոխելուն: Կուսակցության առաջնորդ Սարկոզիի խոսքով՝ նոր անվանումը մարտահրավեր է բոլոր նրանց, ովքեր չեն կարող նայել, թե ինչպես է Ֆրանսիայի Հանրապետությունը օր-օրի անկում ապրում: