211652_close_icon
views-count5441 դիտում article-date 08:28 28-11-2015

Հայտնի է Արա Աբրահամյանի կուսակցության անվանումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել է, թե երբ է հրավիրելու իր կողմից ստեղծելիք նոր կուսակցության հիմնադիր համագումարը: Արդեն հայտնի է, որ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր կուսակցության ծրագրի կազմման վրա այս օրերին ակտիվորեն աշխատում են տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ասել կուզի՝ Արա Աբրահամյանը «վարձել» է Գագիկ Ծառուկյանի «հուշարարներին»: Մեր տեղեկություններով՝ «ստեղծագործական խմբի» անդամները նոյեմբերի 24-ին հանդիպել են Արա Աբրահամյանի հետ եւ բոլոր խնդիրների շուրջ համաձայնության եկել: Ըստ այդմ՝ «ստեղծագործական խումբը» նախ պետք է պատրաստի կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո ձեռնամուխ կլինեն համագումարի կազմակերպման գործընթացներին»:

Նմանատիպ նյութեր