Ֆրանսիայում դեպարտամենտների խորհրդի ընտրություններում հաղթել է Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը
                        Ֆրանսիայում կառավարող սոցիալիստները երեկ խայտառակ պարտություն են կրել դեպարտամենտների խորհրդի ընտրությունների 2-րդ փուլում` նույնիսկ Կոռեզ դեպարտամենտում, որը համարվում է նախագահ Ֆրանսուա Օլանդի բաստիոնը: 
Նախնական տվյալներով, լավագույն արդյունքներ է գրանցել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած  «Հանուն ժողովրդական շարժման միություն» աջ պահպանողական կուսակցությունը` հաղթելով շուրջ 70 դեպարտամենտում: 
Ծայրահեղ աջ Ազգային ճակատին, հավանաբար, ոչ մի դեպարտամենտ չի հասն: Այդ ֆոնին Մարին Լը Պենը հայտարարել է, որ իր ղեկավարած շարժումը, այնուամենայնիվ, դարձել է քաղաքական լուրջ ընդդիմություն` ապագայի համար հաղթանակ ապահովելով:
Ձախ ուժերի պարտությունն ընդունել է վարչապետ Մանուել Վալսը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

