Իրանում բացվել է ծանոթությունների պետական կայք
                        Իրանում բացվել է ծանոթությունների պետական կայք: Պաշտոնական տվյալների համաձայն, Իրանում ամուսնությունների 22 տոկոսը ավարտվում է ամուսնալուծությամբ, իսկ մայրաքաղաք Թեհրանում այդ տոկոսն ավելի բարձր է: 
Վիճակագրությունից անհանգստացած իշխանությունները որոշել են իրենց ձեռքը վերցնել ամուսնության կազմակերպումը և ստեղծել կայք:
Ի տարբերություն այլ սոցկայքերի, այստեղ օգտատերերը չեն կարող տեսնել միմյանց լուսանկարները և տվյալները: Դրանք հասանելի են միայն ադմինիստրատորներին. հենց նրանք էլ զբաղվում են համապատասխան զույգերի ընտրությամբ: Կայքը վերահսկում է պետությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

