Ճապոնիայում զբոսաշրջիկների համար 14 լեզվով նոր կայք է բացվել
                        Ճապոնիայում նոր կայք է բացվել զբոսաշրջիկների համար 14 լեզուներով, այդ թվում նաև ռուսերենով: Japan Hoppers  կայքում կա տեղեկատվություն երկրի, ավանդույթների և տեսարժան վայրերի վերաբերյալ: 
Ըստ Ria գործակալության՝ այդ կայքում պատմվում է Ճապոնիայի 275 քաղաքների մասին: Կարելի  է գտնել հակիրճ տեղեկատվություն, ինչպես նաև տեսարժան վայրերի ավելի քան 1500 նկար, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 5000-ի: Հետագայում այդ կայքում կհրապարակվեն  խորհուրդներ  Ճապոնիայի բնակիչների կողմից: 
Հայտնի է, որ Ճապոնիան մինչև 2020 թ-ը իր առջև նպատակ է դրել մինչև 20 միլիոնով մեծացնել արտասահմանյան զբոսաշրջիկներր հոսքը, իսկ զբոսաշրջային ընկերություններն և հյուրանոցները փաթեթներ են նախապատրաստում՝ հաշվի առնելով այլ երկրների զբոսաշրջիների համադամային և կրոնական առանձնահատկությունները: Օրինակ, Հնդկաստանի զբոսաշրջիկների համար նախատեսված է առանց տավարի մսի ճաշացանկ, իսկ մահմեդականների համար՝ առանց խոզի մսի,  և հաշվի է առնվել նրանց՝ նամազ անելու հանգամանքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

