809 դիտում
12:37 29-05-2015
Տեղի է ունեցել ԲՀԿ երիտասարդների միության գործադիր մարմնի նիստը
Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Երիտասարդների Միության Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը։
ԲՀԿ երիտասարդները քննարկել են վերջին շրջանում հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Նիստում քննարկվել է ԲՀԿ խմբակցության կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթը, որը ուղարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Նշյալ առաջարկությունները հնարավորություն կտան զերծ պահել բնակչությանն ու տնտեսվարողներին՝ սակագնի հնարավոր թանկացումից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղարկված փաթեթում ներկայացված են նաեւ էլեկտրաէներգետիկական ողջ համակարգի առողջացմանն ուղղված առաջարկներ։
ԲՀԿ երիտասարդների միության գործադիր մարմինը որոշել է աջակցել եւ մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպվող բոլոր հանրային միջոցառումներին։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
19342 դիտում
21:57 05-10-2018
Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը
8940 դիտում
20:40 23-05-2019
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր