211652_close_icon
views-count1141 դիտում article-date 09:25 29-05-2015

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մայիսի 29-ին, հունիսի 2-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում մայիսի 29-ին, հունիսի 2-ին, երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Նմանատիպ նյութեր