211652_close_icon

Երևանի Չարենցի փողոցում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

views-count1461 դիտում article-date 18:26 28-05-2015
Մայիսի 27-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Չարենցի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Հայկ Մ.-ին, ով փետրվարի 16-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 330 հոդվածի /ինքնիրավչություն/ 1-ին մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր