Պորոշենկոյի եկամուտը վերջին 1 տարում ավելացել է 7 անգամ. BBC
Իշխանության գալուց հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտներն ավելացել են 7 անգամ, պնդում է բրիտանական BBC կորպորացիան՝ հղում անելով 2013 և 2014 թթ-ների Պորոշենկոյի եկամուտների մասին զեկույցներին:
Ըստ այդ զեկույցների՝ հակառակ Ուկրաինայի հակամարտության ֆոնին երկրի տնտեսության անկմանը, նրա կարողությունը ավելացել է և այժմ գնահատվում է $750 մլն: Forbes-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն Ուկրաինայի հարուստ քաղաքացիների ցուցակի 8-րդ հորիզոնականում է գտնվում: Նրան է պատկանում հայտնի Roshen խանութների ցանցը, որի թիվը 2014-15 թվականներին ավելացել է 20-ով: