Պան Գի Մունը ԵՄ երկրներին կոչ է արել ընդունել 40 հազար փախստականներին բաշխելու վերաբերյալ առաջարկը
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Եվրամիության երկրներին ընդունել Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Իտալիայի և Հունաստանի տարածքում գտնվող 40 հազար փախստականներին բաշխելու վերաբերյալ:
«Ես ողջունում եմ 40 հազար փախստականներին բաշխելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից հայտարարված մի շարք միոջցառումները, դա ճիշտ ուղղությամբ քայլ է: Ես կոչ աեմ անում նաև ԵՄ անդամ-երկրներին դրսևորել կարեկցանք այդ առաջարկը քննարկելիս», - ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Եվրահանձնաժողովը ԵՄ ԱԳՆ ղեկավարներին ներկայացրել էր տաս կետից բաղկացած պլան՝ միգրացիայի խնդիրները լուծելու վերաբեյալ: