211652_close_icon
views-count512 դիտում article-date 14:41 27-05-2015

Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ, որոնք կամավորական սկզբունքով կաշխատեն համահայկական խաղերի ընթացքում: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, որը կորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքները: Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ, որոնք կամավորական սկզբունքով կաշխատեն համահայկական խաղերի ընթացքում: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, որը կորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքները: Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը գնահատելի և շնորհակալ գործ է: Ի. Զաքարյանն ասաց, որ կամավորները խաղերի մասնակիցներին կդիմավորեն սահմանների մոտ և օդանավակայանում ու խաղերի ողջ ընթացքում կլինեն նրանց հետ: Օդանավակայանում կգործի կանաչ գոտի անցման ուղին, ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում: Կամավորներն կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ : Նրանք մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով կառաջնորդեն շքերթին մասնակցող քաղաքների պատվիրակություններին: Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են համագործակցում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ համահայկական խաղերը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության լավագուն դրսևորումներից են, և միմյանց ճանաչելու ու նոր ընկերներ ձեռքբերելու լավագույն հնարավորություն: գնահատելի և շնորհակալ գործ է: Ի. Զաքարյանն ասաց, որ կամավորները խաղերի մասնակիցներին կդիմավորեն սահմանների մոտ և օդանավակայանում ու խաղերի ողջ ընթացքում կլինեն նրանց հետ: Օդանավակայանում կգործի կանաչ գոտի անցման ուղին, ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում: Կամավորներն կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ : Նրանք մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով կառաջնորդեն շքերթին մասնակցող քաղաքների պատվիրակություններին: Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են համագործակցում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ համահայկական խաղերը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության լավագուն դրսևորումներից են, և միմյանց ճանաչելու ու նոր ընկերներ ձեռքբերելու լավագույն հնարավորություն :

Նմանատիպ նյութեր