3636 դիտում
10:03 26-09-2019
Ոչխար և այծ բուծող սահմանամերձ բնակիչներին անտոկոս վարկեր կտրամադրվեն․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ոչխարաբուծության և այծաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը նախատեսվում է իրականցնել երկու եղանակով:
Առաջինով տոհմային ՄԵԿ-ի ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը մասնակի կսուբսիդավորվի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվելու են վարկեր դրամով, առավելագույնը 12 տոկոս անվանական տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը այնպիսի չափաքանակով կարվի, որպեսզի վարկերը շահառուների տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ կառավարության 2014թ. որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով:
Իսկ երկրորդ եղանակը կատարված ծախսի փոխհատուցումն է: Կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 100 գլուխ տոհմային ՄԵԿ-ի, այդ թվում՝ 5 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշի (ոչխարի և այծի) ձեռքբերման փաստացի ծախսը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան 45.0 մլն դրամի 23-27 տոկոսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3576 դիտում
10:54 27-05-2015
Քենիացի իրավաբանը խնդրել է Օբամայի դստեր ձեռքը՝ առաջարկելով դրա դիմաց 70 ոչխար, 50 կով և 30 այծ
2559 դիտում
15:36 28-05-2016
Գողացել էր 38 գառ, 13 ոչխար և 1 այծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1849 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»