Մանվել Բադալյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրերի, տարեցտարի նվազում են. Ժողովուրդ
«ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրերի, տարեցտարի նվազում են: 2011 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 15 մլն 700 հազար դրամ, 2012-ին դրանք դարձել են 14 մլn 860 հազար դրամ, 2013-ին՝ 14 մլն 120 հազար դրամ: Իսկ ահա 2014 թվականին կազմել են 12 մլն 850 հազար դրամ: Բադալյանի հայտարարագրի համաձայն՝ նա անցած տարի երեք աղբյուրից 7 մլն 457 հազար դրամի եկամուտ է ստացել:
Նշումների համաձայն՝ բոլորն էլ եղել են աշխատավարձին հավասարեցված եկամուտներ: Մանվել Բադալյանի կնոջ՝ Երազիկ Ալեքսանյանի դրամական միջոցները 2014–ին կազմել են 20 մլն 700 հազար դրամ: Նա վարձակալությունից ստացել 3 մլն 840 հազար դրամի եկամուտ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։