Իրանի իշխանությունները պատրաստ են ՄԱԿ փորձագետներին թույլ տալ մուտք գործել երկրի զինվորական կառույցներ
Ինչպես տեղեկացնում է «bbc.co.uk»-ն, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին երկրի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ՄԱԿ փորձագետներին թույլ տալ մուտք գործել երկրի զինվորական կառույցներ:
Ըստ Արաքչիի՝ փորձագետների համար վերահսկվող հասանելիություն կապահովվի դեպի միջազգային հասարակության մոտ կասկածներ հարուցող կառույցներ: Նրա խոսքով` այս քայլը կդառնա ԱՄՆ-ի և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում այլ համաշխարհային միջնորդների հետ համաձայնության մի մասը: Այս ձևաչափով խորհրդակցությունները պետք է վերականգնվեն մայիսի 26-ին և կավարտվեն հունիսի 30-ին: