Իռլանդիայում թույլատրել են միասեռ ամուսնությունները
Իռլանդիայում թույլատրել են միասեռ ամուսնությունները: Հանրաքվեի արդյունքներով, երկրի քաղաքացիների 62 տոկոսը կողմ է քվեարկել: Միասեռականներին ամուսնանալու թուլտվությունը կամրագրվի սահմանադրության մեջ:
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 60 տոկոսը. դա վերջին 20 տարվա ամենաբարձր մասնակցությունն է հանրաքվեներին:
Նշենք, որ Իռլանդիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը միասեռ ամուսնությունը թույլատրել է հանրաքվեով, այլ ոչ թե կառավարության որոշմամբ: