Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը շարունակում է վստահել Կլոպին
                        Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հասկացրել է, որ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:  Բունդեսլիգայի առաջին շրջանից հետո «Բորուսիա»-ն 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը: 
«Այսօր իմ, Յուրգեն Կլոպի և Հանս-Յոահիմ Վատցկեի միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընացքում մենք վերլուծել ենք իրավիճակը և կառուցողական քննարկում ենք ծավալել: Մենք համոզված ենք, որ մեզ միասին կհաջողվի դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- Ցորկի խոսքերը մեջբերում է Kicker-ը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

