Քենիայում նախամարդու հնագույն գործիքներ են հայտնաբերվել
Քենիայի հյուսիսում՝ Տուրկանա լճի մոտ, հայտնաբերվել են նախամարդու հնագույն գործիքներ, որոնց տարիքը մոտ 3,3 միլիոն է, այսինքն՝ դրանք 700 հազար տարով հին են, քան նախկինում Տանզանիայում հայտնաբերվածները:
Աշխատանքային գործիքների ստեղծման տեխնոլոգիան ավելի պարզ է դրանցից ուշ հայտնաբերվածների տեխնոլոգիայից: Նախամարդիկ անհրաժեշտ գործիքներ են ստացել՝ քարով քարին հարվածելով եւ անհրաժեշտ մասը հղկելով: