Քենիայում հայտնաբերվել են 3.3 մլն տարվա վաղեմության քարե գործիքներ
Հնագետները պնդում են, որ Քենիայի հյուսիսում հայտնաբերել են 3.3 մլն տարվա վաղեմության քարե գործիքներ: Սրածայր քարերը, որոնք, հավանաբար, օգտագործվել են որպես սալեր, 700 հազար տարով ավելի հին են մարդու աշխատանքի՝ մինչև օրս հայտնի ցանկացած գործիքից:
Քենիայի Տուրկանա լճի մոտ հայտնաբերված իրերը կարող են հիմնովին փոխել մարդու հնադարյան նախիների մասին պատկերացումները: