Նախամարդու նոր տեսակ է հայտնաբերվել
Ճապոնացի, ավստրալացի եւ թայվանցի գիտնականներից կազմված խումբը նախամարդու նոր տեսակ է հայտնաբերել: Մնացորդները գտնվել են Թայվանում՝ Փենհու կղզու շրջակայքում:
Սկզբում հնագետները ենթադրել են, թե մնացորդները պատկանում են գիտությանը հայտնի նախամարդու տեսակներից մեկին, սակայն լաբորատոր անալիզը ցույց է տվել, որ դրանք մինչ այդ չբացահայտված նախամարդու մնացորդներ են:
ՙՓենհու՚ անունը ստացած նախամարդը բնակվել է Արեւելյան Ասիայի տարածքում՝ 490-10 հազար տարի առաջ:
Նախամարդու այդ տեսակն աչքի է ընկնում սովորականից մեծ ծնոտով: Մասնագետների խոսքով՝ ՙՓենհու՚-ն չի համարվում ներկայիս մարդու անմիջական նախնին: