Չինաստանում հնագույն երաժշտական գործիքներ են հայտնաբերվել
Չինաստանի կենտրոնական նահանգներից մեկում՝ Հուբեյում, պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագույն երաժշտական գործիքներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2700 թվականով:
Հնագետների խոսքով՝ փողային գործիքները լավ չեն պահպանվել, քանի որ դամբարանը, որտեղ հայտնաբերվել են դրանք, վնասված է եղել:
Դամբարանում գտել են նաեւ մ.թ.ա. 770-476 թթ. թվագրվող 400 բրոնզե արձանիկ: