Էստոնիայի քաղաքացիները Եվրոպայում ամենից հաճախ են սպիրտային խմիչքներ օգտագործում
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, համաձայն տնտեսական համագործակցության և զարգացման Կազմակերպության հրապարակած զեկույցի տվյալների, Էստոնիայի քաղաքացիները Եվրոպայում ամենից շատն են սպիրտային խմիչքներ օգտագործում:
Կազմակերպության փորձագետների հաշվարկներով, այս բալթյան հանրապետությունում ալկոհոլի միջին սպառումը մեկ բնակչի հաշվարկոց ստացվում է տարեկան 12 լիտր:
Փոքր-ինչ ավելի քիչ՝ 11,9 լիտր օգտագործում են Ավստրիայում, Ֆրանսիայում, որտեղ որպես կանոն, հիմնականում գինի են խմում, այս ցուցանիշը կազմում է տարեկան 11,8 լիտր:
Չորրորդ տեղում են իռլանդացիները, նրանց հաջորդում են չեխերը, այնուհետև՝ լյուքսեմբուրգցիներն ու հունգարները:
Ռուսները 8րդ տեղում են, իսկ «խմողների» տասնյակը եզրափակում են գերմանացիներն ու պորտուգալացիները: