211652_close_icon
views-count3184 դիտում article-date 12:44 28-01-2014

Ամենից հաճախ առևանգվող մեքենաները Ռուսաստանում

«АльфаСтрахование» ապահովագրական ընկերությունը ներկայացրել է ամենից հաճախ առևանգվող մեքենաների վարկանիշային աղյուսակը: Անակնկալ չէ, որ գողացված մեքենաների վարկանիշային աղյուսակում առաջին տեղում են Ռուսաստանի արտադրության ավտոմեքենաները: Ինչ վերաբերվում է աշխարհագրական տվյալներին, ապա առջևում են Ստավրոպոլն ու Ռոստովը: 2013 թ-ին 3 անգամ ավելի շատ մեքենա են առևանգել, քան 2012- թ-ին, իսկ ապահովագրական ընկերությունների առևանգման դիմաց կատարած վճարումների չափը մեծացել է 7 անգամ: Ամենից հաճախ առևանգվող մեքենան է ճանաչվել Lada Granta-ն (30%): Երկրորդ հորիզոնականում է Lada Priora-ն (28%,), երրորդ տեղում` Lada Samara-ն (8,7%): Չորորդ տեղը զբաղեցնում է Lada 4х4 –ը ( 8,4%), որին հաջորդում են Chevrolet Cruze-ը (7,7% ), Volvo XC90 –ը (7,1% ), Mercedes-Benz Actros –ը (6,5% ), BMW X5 –ը (5,6%) :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր