Սաուդյան Արաբիայում մզկիթ են պայթեցրել. կա 3 տասնյակ զոհ
Սաուդյան Արաբիայի մզկթներից մեկում ուժգին պայթյյուն է որոտացել այսօր:
Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյունից շուրջ 30 մարդ է զոհվել: Վիրավորների թիվը հասնում է 150-ի: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունից մահացածները շիա մահմեդականներ էին: