Բրիտանացի լրագրողները խափանել են դպրոցականի` ԻՊ-ին միանալու փորձը
                        Բրիտանացի լրագրողների հետաքննության շնորհիվ մի դպրոցականի չի հաջողվել միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: 
Daily Mail-ի աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են, որ զինյալները համացանցի միջոցով ներգործում են 16-ամյա լոնդոնցի աղջկա վրա, նա էլ ցանկություն է հայտնել զինյալներին միանալու:  Այժմ ոստիկաններն աշխատում են աղջկա եւ նրա ծնողների հետ, որպեսզի երեխային իսլամիստների կողմից վտանգ չսպառնա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

