Հնդկաստանում գնացքի և տրակտորի բախման զոհ է դարձել 10 մարդ
Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգում գնացքի և տրակտորի բախման հետևանքով զոհվել է 10, վիրավորվել` 33 մարդ. 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նահանգի կառավարությունը խոստացել է 3000-ական դոլար վճարել զոհվածների ընտանիքներին: Վթարի հետևանքով յուրաքանչյուր տուժած կստանան 780 դոլարի փոխհատուցում: