Ռուսաստանը 27-րդ հումանիտար օգնությունն է ուղարկել Դոնբաս
Այսօր առավոտյան Դոնբաս և Լուգանսկ է հասել հումանիտար օգնություն տեղափոխող Ռուսաստանի ԱԻՆ ավտոշարասյունը: Այդ մասին հայտնել է ՌԴ Ճգնաժամային իրավիճակերի ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ 100-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ հասցրել են 100 տոննայից ավելի բեռ՝ մսամթերք, ձկնամթերք, կաթնամթերք, ցորենի ալյուր և այլն:
Ավտոշարասյան հետ Դոնեցկ և Լուգանսկ են մեկնել նաև բժիշկներ, կամավորներ, հոգեբաններ: Ավտոշարասյունը 27-րդն է, որը օգնություն է հասցրել երկու ինքնահռչակ հանրապետություններին: