Ռուսաստանը պատրաստվում է հումանիտար նոր ավտոշարասյուն ուղարկել Դոնբաս
Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Ուկրաինայի հարավ-արևելք հումանիտար նոր ավտոշարասյուն ուղարկելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին:
Նրա խոսքերով՝ դեռ հստակեցված չեն հումանիտար նոր շարասյան ուղարկման ժամկետները. «Օպերատիվ իմաստով ես դեռ տեղեկություններ չունեմ, որ արդեն իսկ կան ինչ-ինչ ժամկետներ: Ես կարող եմ հաստատել այն, որ պատրաստվում է նոր ավտոշարասյան ուղարկում: Այդ բոլոր հարցերը կարգավորում է ԱԻՆ-ը»: