Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառում` Իտալիայի Կիարի քաղաքում
Իտալիայի հյուսիսում գտնվող Կիարի քաղաքում կազմակերպվել է «Հայաստան՝ քրիստոնեության փխրուն բնօրրան» խորագրով մեկ ամսյա միջոցառումների ծրագիր` իտալական փոքր համայնքներին, միջնակարգ և բարձրագույն դասարանների աշակերտներին հայոց պատմությանը ծանոթացնելու նպատակով:
Մայիսի 17-ին Կիարի քաղաքի քաղաքապետարանի Ջովաննի Ռեպոսսի սրահում տեղի ունեցավ Արմին Վեգների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Երեկոն ավարտվեց Հայր Թովմա Վարդապետ Խաչատրեանի և կաթոլիկ եկեղեցու քահանա Դոն Ալբերտո Բոսկալիայի աղոթքի խոսքով, մեջբերվեցին Ֆրանցիսկ պապի՝ ապրիլ 12-ի խոսքն ու Գրիգոր Նարեկացու աղոթքներից մեկը։