Բարաք Օբաման ներկայացրել է 2014թ-ի իր եկամուտի հաշվետվությունը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ` Միշել Օբամայի 2014թ-ի եկամուտը կազմել է 1.9-6.9 մլն դոլար: Այս մասին ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված ամենամյա հաշվետվության մեջ: 9 էջանոց հաշվետվությունը հրապարակվել է մայիսի 15-ին:
Նշենք, որ 2013թ-ին Սպիտակ տան ղեկավարի եկամուտը 1.8-7 մլն դոլարի սահմանում էր: