1285 դիտում
23:10 16-05-2015
Լոս-Անջելեսի Կենտրոնական զբոսայգում Ցեղասպանությունը վերապրածների հսկա լուսանկարներ են տեղադրվել
Լոս Անջելեսի Կենտրոնական զբոսայգում իրենց տեղն են գտել լուսանկարչության պրոֆեսոր Լևոն Փարյանի լուսանկարչական քանդակները, որոնց վրա պատկերված են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվածները, գրում է CSUN Today-ը
Ցուցադրված լուսանկարներն ունեն 8-15 ոտնաչափ բարձրություն՝ յուրաքանչյուրի հիմքում 2000 ֆունտ ցեմենտ, իսկ շրջանակներում՝ 500 ֆունտ պողպատ, ինչը թույլ է տալիս դիմակայելու 125 մետր/ժամ ուժգությամբ քամիներին:
«Ակցիայի իմաստն էր կյանքի բերել հանրային արվեստի հսկա մի կոչ: Դա պետք է այնպիսի բան լիներ, որ մարդիկ նկատեին: Այս կերպ մարդիկ, ըստ էության, պետք է քայլեն նկարների միջով և նրանց շուրջ», – ասել է Փարյանը:
Փարյանը սկսել էր լուսանկարել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին 1989 թվականից: 1996 թվականից նա սկսել էր աշխատանքը է «Ցեղասպանության նախագծի» վրա լուսանկարիչ Արա Օշականի հետ: Նախագիծն ավելի քան 80 դիմանկարների շարք է՝ փրկված ականատեսների բանավոր պատմություններով, որոնք ուշադրություն են հրավիրում Ցեղասպանության վրա:
Նրա ընտանիքում ևս կային վերապրածների պատմություններ, հետևաբար այս աշխատանքը նաև հարգանի տուրք է իր նախնիներին:
Լոս Անջելեսի Կենտրոնական զբոսայգում ցուցադրությունը շարունակվելու է մինչև մայիսի 31-ը: Փարյանը հույս ունի, որ սա դեռ առաջին կանգառն էր: «Մենք առաջարկներ ունենք Ֆրեզնոյից, Նյու Յորքից, անգամ Փարիզից: Դեռևս բազում հնարավորություններ կունենանք ներկայացնելու մեր ցուցադրությունը»: Հեղինակի խոսքով՝ շուտով հրապարակվելու է նաև գիրք, որում տեղ են գտնելու փրկվածների լուսանկարներն ու պատմությունները: «Այս աշխատանքը միշտ ընթացքի մեջ էր, և այդպես էր հենց նրա գործարկումից»,- ասել է Փարյանը:
Նմանատիպ նյութեր
2401 դիտում
19:28 21-04-2017
Տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը
Այս բաժնից
856 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4303 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1273 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար