Մեր շփումը Պարսից ծոցի երկրների հետ ուղղված չէ Թեհրանի դեմ. Օբամա
Վաշինգտոնի և Պարսից ծովածոցի արաբական երկրների միջև անվտանգության ոլորտում ծավալվող համագործակցությունն ուղղված չէ Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Նա նշել է, որ նպատակը Իրանի հետ առերեսվելն է:
«Մեզնից ոչ ոք չի ցանկանում Իրանի հետ հակամարտել: Մենք թղջունում ենք տարածաշրջանում Իրանի ստանձնած պատասխանատու դերը»,-ասել է Օբաման և հավելել, որ Թեհրանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի, որպեսզի լուծի հարևան պետությունների հետ իր խնդիրները և ձեռք բերի վստահություն:
Հիշեցնենք, որ Վաշինգտոն Քեմպ Դևիդ նստավայրում տեղի է ունեցել հանդիպում Արաբական լիգայի անդամ երկրների և ԱՄՆ-ի նախագահի ու բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Քննարկվել են Մերձավոր Արևելքի իրադրությունը, «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղիները, ինչպես նաև վերանայվել է Իրանի և «վեցյակի» միջև միջուկային հարցով բանակցությունների ընթացքը: