Սպիտակ տունը փորձում է կաշառել Պարսից ծոցի երկրների ղեկավարությանը. Մակքեյն
ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ Սպիտակ տունը փորձում է կաշառել Պարսից ծոցի երկրների ղեկավարությանը, որպեսզի հասնի նրանց կողմից Իրանի հետ համաձայնության աջակցությանը: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Մակքեյնը կարծիք է հայտնել, որ Օբամայի ադմինիստրացիան կփորձի կիրառել կաշառքի բոլոր ձևերը, որոնք միայն հնարավոր է մտաբերել: