Նավթի գինն ընկնում է շուկայի գերհագեցած վիճակի ֆոնին
Նավթի համաշխարհային գները սկսում են նվազել շուկայում «սև ոսկու» ավելցուկի շուրջ ներդրողների մտավախության ֆոնին, գրում է Bloomberg-ը:
Այսպես, այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07:10-ին Brent հյուսիսծովյան նավթի խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,10%-ով՝ կազմելով 59,69$, WTI տեխասյան թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,32%-ով. 59,69$՝ 1 բարելի դիմաց:
Վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գինը երեկվանից սկսեց նվազել այն բանից հետո, երբ Միջազգային էներգետիկական գործակալությունը հայտարարեց, որ չնայած ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը, դրա փոխարեն այլ հատվածներում նրա արդյունահանումն ավելացվում է: