slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մաքսային մարմիններն արդիականացված տեղեկություն կտրամադրեն
211652_close_icon

Մաքսային մարմիններն արդիականացված տեղեկություն կտրամադրեն

views-count1219 դիտում article-date 15:37 14-05-2015
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ պայմանագրի ընդունմամբ ՀՀ-ում կիրառվող արտադրանքի ԱՏԳ ԱԱ կոդերի, մաքսային ռեժիմների ընդունված մեծությունների հասկացությունների փոփոխմամբ: Որոշման նպատակը օրենսդրական դաշտի արդիականացումն է, մաքսային մարմինների կողմից տեղեկության տրամադրման գործընթացի խոչընդոտների վերացումը: Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ երկրների «Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական վկայագրման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը նպատակաուղղված է փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչմանը միտված համագործակցությանը, արդյունքների փոխադարձ ճանաչման հիմնական պայմանների սահմանմանը, «ГОСТ» հապավումը կրող ստանդարտների պահպանմանը: Նիստում համաձայնություն է տրվել ԵԱՏՄ անդամ պետությունների «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համար:

Նմանատիպ նյութեր