Տիգրանաշենի ոլորաններում թափված ժայռաբեկորները հեռացվել են
                        ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Տիգրանաշենի ոլորանների (Քյարքի) 83-րդ կմ հատվածում մայիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի մասի վրա:
Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները մոտ 10 խմ ծավալի քարաբեկորները ժամը 15:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Այն բաց  է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

