211652_close_icon
views-count3657 դիտում article-date 01:03 14-05-2015

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-«Յուվենտուս». մադրիդցիները դուրս մնացին մրցաշարից

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումը եղավ այնպիսին, ինչպիսին և սպասվում էր: Այս դիմակայության հաղթողը պարզ չէր մինչև հանդիպման վերջին վայրկյանը: Լարված, դրամատիկ, պայքար դաշտի յուրաքանչյուր հատվածում, նյարդեր, նյարդեր: Սա իսկական ճակատամարտ էր երկու հավասարազոր և միմյանց արժանի մրցակիցների միջև: «Յուվենտուսը»՝ ի հեճուկս բոլոր կանխատեսումների, հաղթող դուրս եկավ այս ճակատամարտում: Շատերն էին երազում եզրափակիչում տեսնել սուպերկլասիկոն, բայց լինենք անկեղծ. արդեն հոգնեցուցիչ է անընդհատ նույն դերերում տեսնել «Բարսելոնային» և «Ռեալին»: Անհրաժեշտ էր թարմություն, և «Յուվենտուսը» այն բերեց: Ալեգրիի սաները այս խաղում հռոմեական լեգեոն էին հիշեցնում, որին հարվածում էին, ճնշում էին, փորձում էին ծնկի բերել, բայց տուրինցիները չընկրկեցին: Ամեն ինչ լավ սկսվեց «Ռեալի» համար, նրանք բացեցին հաշիվը: 1:0 հաշիվը հենց նրան են եզրափակիչ տանում, սակայն երկրորդ խաղակեսում Բեռլինը անհասանելի պատ դարձավ «արքայական» ակումբի համար: Երևի «Ռեալի» ղեկավարները հիմա շատ են փոշմանել, որ իրենց տաղանդավոր սաներից մեկին՝ Մորատային, այդքան հեշտությամբ բաց թողեցին «Յուվենտուս»: Հենց Մորատան դարձավ «Ռեալի» երազանքների գերեզմանափորը: Թե առաջին խաղում, թե պատասխան, Մորատան դարձավ գոլի հեղինակը: Երկրորդը ճակատագրական դարձավ: Սա այն մասին, թե կադրային հարցերում «Ռեալի» ղեկավարները ինչքան անգամ են նման սխալներ թույլ տվել: Ինչևէ, երկրորդ խաղակեսում «Յուվենտուսը» խփեց պատասխան գոլը և 1:1 հաշիվը կարողացավ պահպանել: Իսկ դա նշանակում է, որ մրցաշրջանը «Ռեալի» համար տապալված է: Ոչ մի տիտղոս մադրիդցիները չեն նվաճում, դա ֆիասկո է: Թե ինչ հետևանքներ կունենա այս ձախողումը Անչելոտիի համար, շուտով կիմանանք: Իսկ «Յուվենտուսին» կարելի է շնորհավորել, առաջին հերթին՝ Ալեգրիին, որը նման հրաշալի թիմ է կառուցել: Ի դեպ, միգուցե պատահական չէ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպելու են թիմեր, որոնք չեն կորցրել այս մրցաշրջանում բոլոր տիտղոսները նվաճելու հնարավորությունը: Եվ այսպես, հունիսի 6-ին, Բեռլինում, Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, «Բարսելոնա»-«Յուվենտուս»: [b]Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում [/b] «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) - «Յուվենտուս» (Տուրին, Իտալիա) – 1:1 Կրիշտիանու Ռոնալդու՝ 23 (11մ) – Ալվարո Մորատա՝ 57
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր