8763 դիտում
13:45 06-03-2018
Չեմպիոնների լիգա. Այսօր ամեն ինչ, կամ՝ ոչինչ Փարիզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան 2 հանդիպումներ:
Կենտրոնական խաղը տեղի կունենա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ ՊՍԺ-ն կընդունի մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալին»:
Սա՝ իսկապես ճակատամարտի կարգավիճակ ունեցող դիմակայություն է լինելու: Այս խաղին երկու թիմն էլ մոտենում են. «Ամեն ինչ, կամ՝ ոչինչ» նշանաբանով: Որ թիմն էլ պարտվի՝ մրցաշրջանը նրա համար տապալված կհամարվի, և՝ մեծ հավանականությամբ, այդ թիմի մարզչին հրաժեշտ կտան:
«Ռեալն» արդեն անջատել է Իսպանիայի առաջնության «ռուբիլնիկը» և ամբողջությամբ կենտրոնացել Չեմպիոնների լիգայի վրա, որտեղ առաջին լուրջ քայլը կատարեց՝ Մադրիդում 3:1 հաշվով հաղթելով Ֆրանսիայի չեմպիոնին:
Այժմ պատասխանի հերթը ՊՍԺ-ինն է: Ամառը պայթեցնելով տրանսֆերային շուկան, աստղաբաշխական գումարներով ձեռք բերելով Նեյմարին ու Մբապեին, Էմերիի առջև ֆրանսիական ակումբի շեյխերը միայն մեկ առաջադրանք էին դրել. հաղթել ՉԼ-ն:
Հակառակի պես, պատասխան խաղում Նեյմարը չի լինի: Նա վնասվածք է ստացել և 2-3 ամիս բաց կթողնի: Թեպետ, դեռ պարզ չէ, ՊՍԺ-ն ավելի շատ կորցրե՞ց, թե՞ ձեռք բերեց Նեյմարի բացակայությունից: Բրազիլացին կամակոր է, մեծամիտ, թիմի հանդերձարանում այնքան էլ լավ հեղինակություն չունի, պահանջում է, որ իրեն և միայն իրեն համարեն թիմի համար մեկը: Պլյուս, «Ռեալի» հետ խաղում Նեյմարը ոչ մի բանով աչքի չընկավ, ալարում էր պաշտպանությունում օգնել թիմակիցներին:
Նրա բացակայությունը կարող է նոր իմպուլս հաղորդել ՊՍԺ-ին: Ի վերջո, նախորդ տարի ՊՍԺ-ն առանց Նեյմարի իր հարկի տակ փայլուն հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» նկատմամբ՝ 4:0, ինչո՞ւ չկրկնել նույնը:
Օրվա մյուս խաղում «Լիվերպուլը» կընդունի «Պորտուին»: Առաջին հանդիպումը Պորտուգալիայում ավարտվել էր Յուրգեն Կլոպի հաղթանակով՝ 5:0: Ավելացնելու բան չկա:
2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
[/b]
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1769 դիտում
12:36 13-05-2015
Չեմպիոնների լիգա՝ «Ռեալ»-«Յուվենտուս». Ամեն ինչ կամ ոչինչ
Այս բաժնից
1225 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1237 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1489 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը