211652_close_icon

«Արմավիր» ԲԿ տեղափոխված երեխաներից 5-ն արդեն դուրս են գրվել. ՀՀ ԱՆ

views-count749 դիտում article-date 14:20 12-05-2015
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելեց Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ արդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը, տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Մասնագետների գնահատմամբ հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար էր։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։ Այսօր առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերն այսօր շարունակվում են։ |Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն երեկ տեղեկատվություն է ստացել, որ մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6 երեխա Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից։ Բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Անհրաժեշտ բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում` անվճար։ Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Հիվանդների մոտ դիտվում է առողջացման դրական տեղաշարժ։ Տեղում աշխատանքներ են իրականացրել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը` գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Առողջապահական պետական տեսչության մարզային կառույցի ներկայացուցիչները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 հիվանդ երեխա։ Այժմ ճշտվում է նրանց հոսպիտալացման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր