211652_close_icon
views-count1047 դիտում article-date 16:28 11-05-2015

Ուղևորուհին բռնել է գրպանահատին

Մայիսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել և ուղևորուհին բռնել է գողին: Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Վերջինս ներկայացրել է կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է գումար, և խոստովանել, որ դրամապանակը թիվ 52 երթուղայինում գողացել է մի կնոջից: Պարզվել է, որ Լևոն Ա.-ն դրամապանակը գողացել է 1954 թ. ծնված Անահիտ Խ.-ի պայուսակից: Ուղևորուհին գողություն կատարելու պահին բռնել էր գողին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր