211652_close_icon
views-count863 դիտում article-date 13:31 11-05-2015

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 12-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը` բացառությամբ՝ Արցախի, Տիգրան Մեծի պողոտաների, Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Վարդաշեն, Սարի Թաղ, Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր