Աշոտ Հովակիմյանը հանդիպել է ԵԱՀԿ Սերբական նախագահության աշխատանքային խմբի ղեկավարի հետ
                        Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԵԱՀԿ սերբական նախագահության աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Դեյան Շախովիչին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ սերբական նախագահության գերակայություններին և դրանց շրջանակում Հայաստանի հետ համագործակցությանը, այդ թվում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

